«Աշնանային սերենադներ». Կամերային նվագախումբը հանդես կգա Հմայակ Դուրգարյանի ղեկավարության ներքո


«Աշնանային սերենադներ». Կամերային նվագախումբը հանդես կգա Հմայակ Դուրգարյանի ղեկավարության ներքո

  • 27-11-2019 14:59:22   | Հայաստան  |  Մշակույթ

Հայաստանի պետական կամերային նվագախումբը նոյեմբերի 28-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կներկայանա «Աշնանային սերենադներ» ինքնատիպ համերգով: Երեկոյի ընթացքում Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) հանդես կգա ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսոր, դիրիժոր Հմայակ Դուրգարյանի ղեկավարությամբ:
 
Որպես մենակատարներ երեկոյին հանդես կգան Արտյոմ Իոանիսյանը (թավջութակ) և Մարգարիտա Սարգսյանը (սոպրանո): Ծրագրում կհնչեն Մոցարտի, Հայդնի, Շուբերտի, Չայկովսկու և այլ կոմպոզիտորների սերենադներն ու այլ գործեր:
 
Նշենք, որ դիրիժոր Հմայակ Դուրգարյանը ծնվել է 1942թ. , Լենինականում (այժմ՝ Գյումրի): Նախնական երաժշտական կրթությունն ստացել է տեղի Ն.Տիգրանյանի անվան արվեստի դպրոցի ջութակի դասարանում և տեղի երաժշտական ուսումնարանում: 1967թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: 1962-69թթ եղել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի մենակատար, 1982-84թթ՝ «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային անսամբլի մենակատար, 1972-82թթ՝ ԽՍՀՄ պետական սիմֆոնիկ նվագախմբի ջութակահար: 1990թ. տեղափոխվել է Իսպանիա: Նույն թվականից Իսպանիայի Աստուրիա քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստերն էր: Մասնակցել է «Սանկտ Պետերբուրգի ծննդյան հանդիպումներ» (1993թ.), Ֆրանսիայի (1994-95թթ), Իսպանիայի (2003թ.) միջազգային երաժշտական փառատոններին: Վարպետության դասեր է վարել Իսպանիայում, Պորտուգալիայում, Իտալիայում և այլուր:
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play