ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Հովեր» պետական կամերային երգչախումբը հյուրախաղերով հանդես է եկել Գերմանիայում և Բելգիայում


ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Հովեր» պետական կամերային երգչախումբը հյուրախաղերով հանդես է եկել Գերմանիայում և Բելգիայում

  • 03-12-2019 18:01:29   | Բելգիա  |  Մշակույթ

 
 
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Հովեր» պետական կամերային երգչախումբը՝ խմբավար Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ Կոմիտաս վարդապետի 150-ամյակին նվիրված համերգներով հանդես է եկել Գերմանիայի Մյունխեն և Բելգիայի Բրյուսել քաղաքներում:
 
«EUROPAMUSICALE» եվրոպական մշակութային հիմնադրամի հրավերով նոյեմբերի 29-ին Մյունխենում կայացել է երգչախմբի առաջին համերգը, որի ընթացքում հանդես է եկել նաև թավջութակահար Միքայել Հախնազարյանը: Համերգի առաջին բաժինն ամբողջությամբ կոմիտասյան կատարումներ էին: Երկրորդ բաժնում հնչել են Պենդերեցկու, Բրուքների, Վաչե Շարաֆյանի, Աննա Ազիզյանի, Արզաս Ոսկանյանի և այլ կոմպոզիտորների գործեր: Տեղի է ունեցել Հակոբ Մազլումյանի «Լռություն» ստեղծագործության պրեմիերան:
 
Բելգիայի հայկական մշակութային կենտրոնի հրավերով նոյեմբերի 1-ին Բրյուսելում կայացել է երգչախմբի երկրորդ համերգը: Հնչել են մեծամասամբ Կոմիտասի, Մեսրոպ Մաշտոցի, ինչպես նաև Աննա Ազիզյանի, Վաչե Շարաֆյանի ստեղծագործությունները:
 
«Հովեր» պետական կամերային երգչախմբի համերգները Գերմանիայում և Բելգիայում անցել են բարձր մակարդակով: Հանդիսատեսն աննախադեպ ջերմությամբ է ընդունել երգչախմբի ելույթները:
 
Նոյյան տապան  -   Մշակույթ