Իմ քայլի պատգամավորի կոշտ հայտարարությունը Էդմոն Մարուքյանի ու Գագիկ Ծառուկյանի մասին


Իմ քայլի պատգամավորի կոշտ հայտարարությունը Էդմոն Մարուքյանի ու Գագիկ Ծառուկյանի մասին

  • 03-12-2019 18:44:15   | Հայաստան  |  Քաղաքական

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի նախաձեռնությանը:
 
«Օրեր առաջ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում հանդես եկավ հայտարարությամբ՝ ստեղծելու քննիչ հանձնաժողով, որն ըստ էության ունենալու էր ավագանու լիազորություններ: Այդ հայտարարությանը ծանոթանալուց հետո ինձ մոտ երկու միտք առաջացավ՝ առաջինը՝ Էդմոն Մարուքյանն այլևս չի վստահում Երևանի ավագանու Լույս խմբակցության իր գործընկերներին և որոշել է օգնության հասնել: Երկրորդ, պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր պատգամավորական վերահսկող լիազորություններն իրականացնելիս և կառավարությունում գեթ մեկ կոռուպցիոն ռիսկ չհայտնաբերելու պարագայում և իր սեփական քաղաքական վարկանիշը բարձր պահելու համար փորձել է ներխուժել քաղաքապետարան, որտեղ նա հույս ունի գրանցել գեթ մեկ կոռուպցիոն սխեմա: Ես պարոն Մարուքյանին կարող եմ առաջարկել չստեղծել նման հանձնաժողով, բայց և չդադարեցնել ուսումնասիրություները: Պարզապես գնալ իր մոտ այդքան լավ ստացվող երրորդ ճանապարհ փնտրելու և գտնելու ուղղությամբ:
 
Իսկ ինչ վերաբերում է մեր բավական ռիսկով քաղաքական ուժերին, ուզում եմ վստահեցնել, որ անսահման քանակությամբ կամազներ նվիրելու պարագայում էլ նրանց անօրինական շինարարությունը չէր շարունակվի: Թեկուզ այն գտնվում է Աբովյան փողոցում, թեկուզ այն բոլորին հայտնի Կեմպինսկի հյուրանոցն է»,- հայտարարեց Սոնա Ղազարյանը:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play