«Լույս-ականներ ու հայտնի օլիգարխներ, դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք». Արթուր Հայրապետյան

03-12-2019 23:34:21   | Հայաստան  |  Հասարակություն
Հայկ Մարությանին անձամբ եմ ճանաչում։
 


Դեռ քաղաքապետ չէր, նույն բանը ասաց, ինչ այսօր` ես քաղաքի համար անելու եմ ամեն ինչ, քաղաքը ավելի լավը դարձնելու համար.. ու սկսեց։ Ախր նրան քննադատողները չեն հասկանում, որ Հայկին նյութականը չի հետաքրքրում։ Ինքը սիրում է Երեւանն ու պատրաստ է քաղաքին միմիայն օգուտ տալ։ Մինչեւ քաղաքապետ լինելը, երբ հանդիպեցինք պատահական, ասացի` Հայկ, մի գրամ քո անկեղծության վրա չեմ կասկածում, քաղաքի համար քո հոգատարության
համար նույնպես, բայց նայի, ու ցույց տվեցի գետնին թափռտված աղբը, ու շարունակեցի` վաղը, եթե նման բան լինի, քո վրա են բարդելու։ Ասաց` Արթ, չեմ վախենում, գիտեմ, ինչ պարտավորվածության մասին է խոսքը.. գիտեմ, ինչ պատասխանատվություն եմ վերցնում ինձ վրա, որ կարող էի իմ համար հանգիստ ապրել։
Հիմա, չեմ հանդիպում քաղաքապետ Հայկ Մարությանին։ Ես սովորություն չունեմ պաշտոնյաների հետ հանդիպելու։ Կարող եմ կօգնեմ, չէ` չէ։
Եթե նախկին իշխանության օրոք, էսօրվա քննադատողներից շատերը ժողովրդից են գողացել, որ մի բանի տեր դառնան, Հայկը մինչեւ քաղաքապետ լինելը, արդեն լիքը բանի տեր էր` իր հալալ քրտինքով։ Իսկ քաղաքապետարանում ընդդիմություն խաղացող մի քանի լույս-ականների ու հայտնի օլիգարխների ուզում եմ հայտնի հումորային հաղորդման մեջբերումով
հարցնել` (անշառ) ընկերներ, դուք ուրիշ հերոսի անուն չգիտեք։ Դուք ձեր ապրածով զուլալ եք, Հայկն էլ` պղտոր?
Մենք նույն` ձեր տեղերում նստած նախկին ընդդիմության ներկայացուցիչներին էլ ենք տեսել։ Նրանք էլ էին ճվճվում, հիմա Քոչարյան Ռոբերտի պաշտպաններն են.. նախկինների կամակատարը։
 
Արթուր Հայրապետյան 
լրագրող

 

 

 

 

 

 

Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 3697 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար