Բաց առաջնություն` նվիրված Հաշմանդամների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան

04-12-2019 16:45:27   | Հայաստան  |  Հասարակություն
Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը Երևանում կայացավ անվասայլակով բասկետբոլի միջազգային երկրորդ մրցաշարը:
 

Բաց առաջնությունը կազմակերպվել էր Հայաստանի անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիայի կողմից և նվիրված էր դեկտեմբերի 3-ին՝ Հաշմանդամների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան:
 
Մրցաշարին մասնակցում էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության սայլակավոր հաշմանդամների բասկետբոլի «Արտակարգ» թիմը, ինչպես նաև` Պաշտպանության նախարարության «ԲԿՄԱ»-ն և ևս
երկու օտարերկրյա թիմեր` Վրաստանից և Իրանից:
 
Հայաստանի բաց առաջնության հաղթող ճանաչվեց Իրանի սայլակավոր հաշմանդամների բասկետբոլի Ֆիրուզ թիմը:
 
Այս մրցաշարերը հնարավորություն են տալիս հաշմանդամություն ունեցող բազմաթիվ անձանց ինտեգրվել հասարակությանը, զբաղվել սպորտով, վարել առողջ ապրելակերպ և հետագայում ներկայացնել Հայաստանը միջազգային մրցաշարերում:
 
Հայաստանի անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիան հիմնադրվել է 2019 թվականին: Ֆեդերացիայի ստեղծման նպատակն է զարգացնել անվասայլակով բասկետբոլը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում, անցկացնել Հայաստանի առաջնություն ու ստեղծել թիմ, որը կներկայացնի մեր երկիրը միջազգային հարթակներում:
 
ԱԻՆ-ը առաջինն էր պետական կառույցներից, որը սայլակավոր հաշմանդամներին հնարավորություն ընձեռեց աշխատել նախարարությունում և իրենց զգալ հասարակության լիարժեք անդամ:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 771 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար