«Սպասում եմ այդ հանցագործների պատժին, պատիժ, որ դաս պիտի լինի մյուսների համար». Ռուզան Ասատրյան

ԻՆՉՈՒ ՊԵՏՔ Է ՍԳԱՎՈՐ ՄԱՅՐԸ ՀԱՍՆԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄՈՒՏՔԻ ՄՈՏ...

04-12-2019 23:05:59   | Հայաստան  |  Հասարակություն
Ժողովուրդն ասում է՝ եթե հանցագործի արարքը թաքցնում ես, նա հաջորդ պահին նոր հանցագործություն կկատարի: Այո, լավություն անողները ոչ թե խնայում են մարդասպանին, այլ իրենց շահի համար հասարակությունը արատավորում են ևս մի տականքով, չարաբաստիկ վիրուսով, հոգեկան շեղում ունեցող անհայրենիք խոտանով, փոխանակ լուրջ պատժի միջոցով կամ նրան վերականգնելու որպես մարդ, կամ արմատահան անելու՝ որոմը չտարածվելու համար: Թշնամուն սնման աղբյուր չդարձնելու նպատակով, բաց չեմ գրում, բայց պետք է ասեմ որ սա առաջին դեպքը չէ, հարյուրավոր հոդվածներով եմ հանդես եկել.... Այս կորուստը թող որ վերջինը լինի, հուսալով, որ թավշյա հեղափոխության երկաթյա կարգապահության օրենքով ու արդարությամբ, կդատապարտվեն մեղավորները, որպեսզի ոչ մի երկրորդի մտքով չանցնի առաջինին զրկել կյանքից, այն մեկ հատիկ կյանքից, որին ծնողները չարքաշ տառապանքով են մեծացրել՝մի օր կուշտ,մի օր սոված, մեր դժվար օրերում, բայց մտածել են, որ որդին ծառայությունից ետ կգա,կաշխատի ու իրենք լավ կապրեն.. այն մեկ հատիկ կյանքի,որի կանգնած տեղը
հայրենիք էր : Բաց մնաց այդ տեղը, չարագործ ոչնչություններ, ով էլ որ լինեք, ափսոս է ձեզ մեր սուրբ Հայրենիքի օդն ու ջուրը, հողն ու լեզուն, ձեր մեջ ուրիշ,շա՜տ ուրիշ պղտոր արյուն է, ձեզ հայրենիք ինչպես վստահել:
Քանի՜ օր է անցել տղայի մահից, ձևական թղթեր լրացնելու փոխարեն, ընդամենը մեկ երկու ժամն էլ բավարար էր խիստ ռեժիմի տակ ճշտելու հանցագործության հեղինակների անունը և աղիողորմ սգացող ծնողներին ազգային ժողովի դռները չհասցնելու համար...Ազնիվ ու զուլալ հայեր, որդու կորստից
առավել էր ճշմարտության բացահայտումը, ՝ որդու արժանապատվությունը փրկելու համար...ավա~ղ..
.Ժողովրդի վստահությանն արժանանալը շատ դժվար է, առավել դժվար կլինի այդ վտահությունը կորցնելը... Տեղերում շատ ազնիվ պետք է աշխատել, մեր երկրի դռների տերը մենք ենք, մեր զավակները մեր երեսին են նայում: Ես սպասում եմ այդ հանցագործների պատժին, պատիժ, որ դաս պիտի լինի մյուսների համար՝ որ բանակում միայն հայրենիք պաշտպանելու մասին մտածեն...երկիրի մասին մտածեն:
Առհասարակ...................................
 


Ռուզան Ասատրյան 
գրող - հրապարակախոս

 

 

 
 
Ասատրյան  գրող
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1382 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար