Այս նոյեմբերին նախորդ նոյեմբերի համեմատ ուղևորահոսքն աճել է 9.4 տոկոսով

05-12-2019 12:57:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Ընթացիկ տարվա նոյեմբեր ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքն ընդհանուր կազմել է 235,809 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 9.4 տոկոսով:
 


2019թ. նոյեմբերին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոց»-ում ուղևորահոսքն ավելացել է 10.1 տոկոսով: Եթե 2018թ. նոյեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 202,915 ուղևոր, ապա 2019թ. նոյեմբերի ցուցանիշը կազմում է 223,396
ուղևոր:
 
2019 թվականի նոյեմբեր ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 12,413 մարդ: 2018 թվականի նույն ամսվա 12,627 ուղևորահոսքի համեմատ նվազումը կազմել է 1.7 տոկոս:
 
Տարեսկզբից Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 2,931,080 մարդ, որը 11.4 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:
 
«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2019 թվականի հունվար- նոյեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 15.1 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:
 
«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 973 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար