Լոռեցյանը, նրա հետ բերման ենթարկված վարորդն ու ֆուտբոլային ակումբի նախագահը ձերբակալված են

05-12-2019 16:00:50   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
armtimes.com ԿԳՄՍ փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը, նրա վարորդը եւ հայկական ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, որոնց երեկ՝ դեկտեմբերի 4-ին, ԱԱԾ-ն բերման էր ենթարկել, ձերբակալված են: «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ ԱԱԾ մամուլի ծառայությունից՝ հավելեցին, որ նրանք ունեն կասկածյալի կարգավիճակ:
 


Երեկ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որ կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2019 թ. դեկտեմբերի 4-ին, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու
կասկածանքով, բերման է ենթարկվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալը, ինչպես նաեւ՝ վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, որը միաժամանակ հանդիսանում է մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը:
 
Ակումբի սեփականատերը, ինչպես մեզ հետագայում հայտնի էր դարձել, ՀՀ Առաջին խմբի առաջնությունում հանդես եկող «Լոկոմոտիվի» նախագահ Հրաչ Քանանյանն է, որի անունը կապվում է «Կելմե» եւ «Ջիվովա» սպորտային ապրանքանիշների հետ:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1196 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար