Քոչարյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել


Քոչարյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել

  • 09-12-2019 16:30:33   | Հայաստան  |  Իրավունք

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը ներկայացրեց իր որոշումը  ինքնաբացարկի վերաբերյալ, որի միջնորդությունը ներկայացրել էր դատախազ Գևորգ Բաղդասարյանը:
 
Պապոյանը նշեց, որ բավարարում է միջնորդությունը և ինքնաբացարկ է ներկայացնում:
 
Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանում քննվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու հարցը: Քոչարյանի փաստաբանները բողոքարկել են առաջին ատյանի դատարանի որոշումը, որը մերժել էր փոխել նրա խափանման միջոցը:
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play