Հավատում եմ, որ դեկտեմբերի 16-ին ևս մեկ նախադեպային որոշում կկայացվի՝ հանուն Հայաստանի հանրապետության արդարադատության


Հավատում եմ, որ դեկտեմբերի 16-ին ևս մեկ նախադեպային որոշում կկայացվի՝ հանուն Հայաստանի հանրապետության արդարադատության

  • 09-12-2019 19:01:26   | Հայաստան  |  Իրավունք

‹‹Բնավ չեմ ցանկանում նամակս սկսել տխուր հուշերից , սակայն ճշմարտությունից էլ փախչել չեմ կարող.

25 -երորդ Նոր տարին է մոտենում, որը նշում եմ կալանավայրում, բայց մեծ հույս ունեմ, որ այս Նոր տարին պիտի նշեմ Ազատության մեջ, հարազատներիս հետ միասին։ Կալանավորը չի կարողանում լիաթոք այդ օրը ուրախանալ, քանի իր մտքերը, հուշերը անդադար տանում են փշալարերից դուրս։  Ընդամենը մի քանի օրից Ամանորը կթակի մեր դռները` բերելով տոնական զվարթություն և բերկրանք: Բոլորս էլ ունենք Նոր տարվա հետ կապված մեր ինքնատիպ հուշերը, ու թերեւս ամենքս էլ Ամանորի գիշերը երբևէ պահել ենք նվիրական երազանքներ:  Կալանավորները միմյաց մաղթում են, որ հաջորդ Նոր տարին նշեն Ազատության մեջ իրենց սիրելիների հետ։   Այսօր ես ապրում եմ հույսով և Հավատքով:  Ցմահ դատապարտվածի համար , առանց հույսի և հավատի ապրելը կյանքի վերջին կետն է։ Տարիներ շարունակ , դատավորների շուրթերից լսում էինք, որ Բաղրամյան 26 ից 《դաբռո》չկա' վետո է դրված վաղաժամկետ ազատման խնդրի վրա։ Լրատվամիջոցներն աղաղակում էին' բարձրացնելով խնդիրը , սակայն քար արձագանք։ Այսօր Հույս է արթնացել, քանի որ արդեն կա նախադեպային որոշում ։ Իսկ այդ նախադեպային որոշումը կայացրեց Ազնիվ Բարեպաշտ հայ ժողովուրդը՝ հեղափոխության շնորհիվ, և այսօր դատավորները էլ չեն սպասում ցուցումների և հրահանգների, որը մեծ հույս է արդնացնում ՀՀ_ ում բնակվող ցանկացած քաղաքացու՝ առավել ևս դատապարտյալների համար։ 

Հավատում եմ,  որ դեկտեմբերի 16-ին ևս մեկ նախադեպային որոշում կկայացվի՝ հանուն Հայաստանի հանրապետության արդարադատության, որը համոզված եմ մեզ ավելի կմոտեցնի զարգացած երկրներին հավասարվելու և ինչու ոչ՝ ավելի առաջ անցնելու հումանիստական և ավելի իրական արդարադատություն ունենալու հարցում››,- Մահապատժի դատապարտված՝ Ստեփան Գրիգորյան:

 

 

 

 

Նոյյան տապան  -   Իրավունք