«Ես վաղուց մեռած պիտի լինեի, բայց դա կոչվում է ճակատագիր». կյանքից հեռացել է Ալեն Դելոնը


«Ես վաղուց մեռած պիտի լինեի, բայց դա կոչվում է ճակատագիր». կյանքից հեռացել է Ալեն Դելոնը

  • 10-12-2019 00:06:13   | Ֆրանսիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

arlur.am Ֆրանսիացի հանրահայտ դերասան Ալեն Դելոնը իր մահկանացուն է կնքել Փարիզի Ամերիկյան հոսպիտալում: Նա հոսպիտալացվել էր ուրբաթ, սրտի անբավարարություն նոպայով: Ալեն Դելոնը 84 տարեկան էր: Նա համարվել է 20-րդ դարի ամենահմայիչ տղամարդկանցից մեկը:
 
Մեկ տարի առաջ տված հարցազրույցներից մեկի ժամանակ նա ասել է. « Ես արտիստ եմ, բայց ոչ դերասան, ես դերասանական ակադեմիաներ չեմ ավարտել:Ես ոչինչ չեմ արել արտիստ դառնալու համար: 14 տարեկանում թողել եմ դպրոցը, հետո գնացել եմ բանակ: Ես այն արտիստներից եմ, ում անվանում էին Ժան Գաբեն, Լինո Վենտուրա կամ Բերտ Լանկաստեր: ՈՒժեղ անհատներ, որ նկարահանվում էին կինոֆիլմերում: Առանց ավելորդ համեստության` կարող եմ հայտարարել, որ այդ մասնագիտությունն ինձ հաջողվեց: Ես երբեք չեմ երազել այդ կարիերան: Ես չեմ ծնվել Ալեն Դելոն դառնալու համար: Ես վաղուց մեռած պիտի լինեի: Բայց դա կոչվում է ճակատագիր»:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play