ԱԺ պատգամավորի ընկերոջը խփած ու սպառնալիքներ հնչեցրած անձը բերման է ենթարկվել ու ձերբակալվել


ԱԺ պատգամավորի ընկերոջը խփած ու սպառնալիքներ հնչեցրած անձը բերման է ենթարկվել ու ձերբակալվել

  • 10-12-2019 00:11:08   | Շիրակի մարզ  |  Մամլո հաղորդագրություն



Դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանն իր "ֆեյսբուքյան" էջում հրապարակում է կատարել, ըստ որի' ժամեր առաջ Գյումրիում երկու հոգի խփել են ընկերոջը և սպառնացել, որ հաջորդը ինքն է լինելու։

Կատարվածի վերաբերյալ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում հաղորդում է ստացվել։ Բաժնի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են միջադեպի մասնակից անձանց ինքնությունը։ "Շեկո" մականվամբ 30-ամյա տղամարդը, որը Գյումրու բնակիչ է, հայտնաբերվել և ժամը 22-ի սահմաններում բերման է ենթարկվել ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին։ Միջոցառումները շարունակվում են միջադեպի մյուս մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել խուլիգանության հատկանիշներով, բերման ենթարկված անձը ձերբակալվել է։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

ՀՀ ոստիկանություն

 

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն