Չեխիան կարտահանձնի հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանին


Չեխիան կարտահանձնի հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանին

  • 10-12-2019 15:28:01   | Հայաստան  |  Հասարակություն

Չեխիայի Հանրապետությունը կարտահանձնի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ հետախուզման մեջ գտնվող որդուն՝ Նարեկ Սարգսյանին: 
 
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: 
 
Վերջինս, մասնավորապես, գրել է.
 
«Հաշվի առնելով հանրային լայն հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ Չեխիայի Հանրապետության իրավասու մարմինների կողմից որոշում է կայացվել բավարարել հետախուզվող Նարեկ Սարգսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը:
 
Այս կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանությանը հանձնարարել է կազմակերպել Նարեկ Սարգսյանի տեղափոխումը»:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play