ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումն Արգենտինայի նորանշանակ ԱԳ նախարար հետ


ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումն Արգենտինայի նորանշանակ ԱԳ նախարար հետ

  • 11-12-2019 10:29:35   | Արգենտինա  |  Մամլո հաղորդագրություն

Դեկտեմբերի 9-ին Արգենտինայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Ֆելիպե Սոլան (Felipe Solá) ընդունեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությանը:
 
Ջերմ մթնոլորտում կայացած հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրեցին հայ-արգենտինյան քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և կարևորեցին երկկողմ հարաբերություններում արգենտինահայ համայնքի դերը:
 
Գրիգոր Հովհաննիսյանը և Ֆելիպե Սոլան մտքեր փոխանակեցին Հայաստանի և Արգենտինայի արտաքին քաղաքականության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների շուրջ և քննարկեցին առևտրատնտեսական կապերի առավել խորացման և ակտիվացման հեռանկարները: 
 
Արգենտինայի արտաքին գործերի նախարար Ֆելիպե Սոլան, իր հիացմունքը հայտնելով հայ ժողովրդի հնագույն պատմության և իր ապագան կերտելու ունակության առնչությամբ, վերահաստատեց Հայաստանի հետ ավանդական ջերմ հարաբերությունները շարունակելու և տնտեսական համագործակցությունն առավել սերտացնելու Արգենտինայի հանձնառությունը: 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն