Պոլսի հայոց պատրիարքի ընտրության մեկնարկից տեսանյութ և լուսանկարներ
11-12-2019 10:15:07 | Թուրքիա | Քաղաքական
Այս պահին Պոլսում ընթանում է հայոց 85-րդ պատրիարքի ընտրությունը, որը սկսվել է առավոտյան ժամը 9:30-ին:
Պատրիարքարանի Մայր եկեղեցում հավաքվել են աշխարհիկ (103) և հոգևոր (17) պատվիրակները:
Ժողովի մեկնարկին մասնակցել են նաև պատրիարքի 2 թեկնածուները՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:
Տերունական աղոթքից հետո պատրիարքի թեկնածուները հեռացան Մայր եկեղեցուց, որտեղ պատվիրակները ընտրելու են նոր պատրիարքին: Եկեղեցում են միայն պատվիրակները և ընտրությունը համակարգող Նախաձեռնարկ մարմինը:
Ստորև ներկայացնում ենք լուսանկարներ և տեսանյութ ընտրության վայրից: