Աննա Դանիբեկյանին հետապնդած երիտասարդների վերաբերյալ գործը մակագրվել է դատավոր Արմինե Մելիքսեթյանին


Աննա Դանիբեկյանին հետապնդած երիտասարդների վերաբերյալ գործը մակագրվել է դատավոր Արմինե Մելիքսեթյանին

  • 11-12-2019 13:18:14   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդած երիտասարդներ Նարեկ Մութաֆյանի եւ Սարգիս Օհանջանյանի վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանին:
 
«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ, որ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը, որին ի սկզբանե մակագրվել էր այս գործը, գտնվում է արձակուրդում, ինչով պայմանավորված էլ երեկ՝ դեկտեմբերի 10-ին, տեղի է ունեցել կազմի փոփոխություն:
 
Արմինե Մելիքսեթյանը դատավոր է նշանակվել այս տարվա նոյեմբեր ամսին: Մելիքսեթյանը նաեւ ոստիկանության փոխգնդապետ է, 2019 թվականից պայմանագրային հիմունքներով դասավանդում է ՀՀ ոստիկանության կրթահամալիրում և ՀՀ փաստաբանական դպրոցում: 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը