Հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսներ


Հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսներ

  • 11-12-2019 13:58:40   | Հայաստան  |  Իրավունք



 
 
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս Բագրատաշենի սահմանային անցակետում հսկողություն են իրականացրել Վրաստանից Հայաստան ժամանած Հայաստանի Հանրապետության քաղաքացի Գ.Շ.-ի կողմից շահագործվող տրանսպորտային միջոցի նկատմամբ:
 
Հսկողություն արդյունքում՝ վարչության աշխատակիցները հայտնաբերել են տարբեր մոդելի 185 բջջային հեռախոս, այդ թվում` «Apple», «Samsung» և այլ տեսակի: Որպես թաքստոց են հանդիսացել տրանսպորտային միջոցի սրահի նստարանների տակ թաքցված պայուսակները, սրահի դիմացի սառնարանը ու նստատեղերի վերնամասի պահատուփերը:
 
Փաստի առթիվ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում՝ ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով նախապատրաստված նյութերը  տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչությանը:
 
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և 
հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան  -   Իրավունք