Չինական մշակույթի կենտրոն է բացվել Մանկավարժական համալսարանում

11-12-2019 14:58:18   | Հայաստան  |  Հասարակություն
Մանկավարժական համալսարանում չինական մշակույթի կենտրոն է բացվել:
 

Այն վերջին տարիներին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) և Չինաստանի մի շարք ԲՈՒՀ-երի միջև համագործակցության արդյունք է: 
 
Ինչպես տեղեկացրել է ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, համալսարանը համագործակցում է Չինաստանի հարավ-արևմտյան հատվածում գտնվող Չունցինի համալսարանի,
Տյանցզինի և Նանկինի մանկավարժական համալսարանների հետ:
 
Նրա խոսքերով՝ ներկայումս չինարենը որպես երկրորդ օտար լեզու ուսումնասիրվում է մանկավարժական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետում և նույն հաստատության հիմնական դպրոցում: 
 
ՀՀ-ում Չինաստանի ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունգը կարևորել է նման կենտրոնի բացումը չինարեն մշակույթն ավելի լավ ճանաչելու տեսանկյունից: 
 
Նա, մասնավորապես, նշել է. 
 
«Նմանատիպ կենտրոնների բացումը կնպաստի նրան, որ հայերն ավելի լավ ճանաչեն չինական մշակույթն ու ավանդույթները, նույնն էլ անհրաժեշտ է իրականացնել մեր երկրում՝ Չինաստանում: Մեր երկրների միջև եղած հարաբերությունները շատ ակտիվ են զարգանում են»: 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 577 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար