75 կողմ, 34 դեմ. ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց ՍԴ անդամների վաղ կենսաթոշակի մասին օրինագիծը


75 կողմ, 34 դեմ. ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց ՍԴ անդամների վաղ կենսաթոշակի մասին օրինագիծը

  • 11-12-2019 14:10:56   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀՀ Ազգային ժողովում 75 կողմ եւ 34 դեմ ձայներով երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագիծը:
 
ՀՀ կառավարության հեղինակած «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է, որ, եթե Սահմանադրական դատարանի դատավորները, այդ թվում՝ նախագահ Հրայր Թովմասյանը, մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ:
 
Դեմ քվեարկելու մասին հայտարարել էին «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play