Տաշիր համայնքում բացվել է քաղաքացիների սպասարկման գրասենյակ


Տաշիր համայնքում բացվել է քաղաքացիների սպասարկման գրասենյակ

  • 11-12-2019 15:52:18   | Լոռու մարզ  |  Մամլո հաղորդագրություն

 
Լոռու մարզի Տաշիր խոշորացված համայնքում այսօր բացվել է  Քաղաքացիների սպասարկ-ման հերթական գրասենյակը: «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում 2015 թ. ի վեր հանրապետության տարբեր մարզերում արդեն հիմնվել է քաղաքացիների սպասարկման 31 գրասենյակ:  
 
ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանն իր ողջույնի խոսքում շնորհավորել է համայնքի բնակիչներին գրասենյակի բացման կապակցությամբ և նշել, որ  գրասենյակը հնարավորություն է ստեղծում  որակյալ  համայնքային ծառայությունների մատուցման համար, իսկ բնակիչներն արդեն դրանք կարող են ստանալ իրենց   բնակավայրերում՝ առցանց համակարգով:
 
 Գրասենյակները «մեկ պատուհան» սկզբունքի համաձայն քաղաքացիներին  մատուցում են  բարձրորակ ծառայություններ, բարձրացնում են  համայնքապետարաններում իրականացվող վարչական գործընթացների  արդյունավետությունն ու թափանցիկությունը: Համայնքապետարանում  և քաղաքացիների սպասարկման գրասենյակում աշխատանքներն իրականացվում են  Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի կիրառմամբ, որը թույլ է տալիս բնակիչներին մատուցել վարչական ծառայություններ անմիջապես բնակավայրում և առցանց, հետևել դիմում¬ների և գրությունների ընթացքին: 
 
 «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ  համատեղ,Գերմանիայի տնտեսական համագոր¬ծակ¬ցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ ու  Հայաստա¬նում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության համաֆի¬նանսավորմամբ: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play