Պոլսի հայոց 85-րդ պատրիարք ընտրվել է Սահակ եպիսկոպոս Մաշալյանը

11-12-2019 16:02:47   | Թուրքիա  |  Հասարակություն
Դեկտեմբերի 11-ին ազգային ներկայացուցչական ժողովը Պոլսի հայոց 85-րդ պատրիարք է ընտրեց Սահակ եպիսկոպոս Մաշալյանին։
 


Թեկնածուներից Մաշալյանի ընտրվելը սպասելի էր, քանի որ դեկտեմբերի 8-ին տեղի ունեցած պատվիրակների ընտրությունից հետո նրա հաղթանակի հավանականությունն արդեն ուրվագծվել էր։
 
Այսօր իսկապես պատմական օր է Պոլսի հայ համայնքի
համար, քանի որ 12 տարվա անորոշության շրջանն արդեն կարելի է ավարտված համարել։ 12 տարի փաստացի ղեկավար չունենալու պատճառով համայնքում բազմաթիվ խնդիրներ են կուտակվել, որոնք վերաբերում են թե՛ կրթական, թե՛ համայնքի վարչական կառավարման հարցերին։
 
Այս անորոշության շրջանի ավարտից հետո համայնքում նոր պատրիարքից հիշյալ խնդիրների համակարգային լուծումն է ակնկալվում։ Սակայն մինչ այդ ամենամեծ սպասելիքը միասնության հաստատումն է բազում խնդիրների պատճառով պառակտված համայնքում:
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 592 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար