Ալեն Սիմոնյանը զգուշացրել է ԲՀԿ-ին


Ալեն Սիմոնյանը զգուշացրել է ԲՀԿ-ին

  • 11-12-2019 15:22:01   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այսօր նախազգուշացրեց ԲՀԿ խմբակցությանը:
 
«Եթե շարունակվեն այն արտահայտությունները, որոնք լինում են ԱԺ դահլիճում, թե՝ եթե մենք չլինեինք, վարչապետ չէր ընտրվի, հիշեցնելով կամ որևիցե բան, վստահեցնում եմ մեր հիշողությունը շատ ավելի խորն է: Եվ հիշեցնելու շատ բան կլինի: Ուստի կոչ եմ անում նախ և առաջ իրենք չսկսեն հետադարձ հայացք գցել և չփորձեն մեզ ինչ-որ բանով անցյալում մեղադրել»,- ասաց Սիմոնյանը:
 
Նա հավելեց, որ 2018 թվականի հոկտեմբերի 2-ի՝ արագ-արագ իրականացրած գործողության նպատակը այն էր, որպեսզի հեղափոխությունը տեղի չունենար: «Իսկ հիմա կանգնում ասում են՝ մենք չլինեինք… և այն»,- նշեց նա:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play