Ամբողջ պետական համակարգը հեղափոխությանը դիմադրում է, և ես այդ դիմադրությունը ջարդելու եմ. վարչապետ


Ամբողջ պետական համակարգը հեղափոխությանը դիմադրում է, և ես այդ դիմադրությունը ջարդելու եմ. վարչապետ

  • 12-12-2019 13:38:56   | Հայաստան  |  Քաղաքական

ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 12-ին կայացած նիստի ընթացքում քննարկում էր Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) 2020-2024 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին որոշման նախագիծը:
 
Նշյալ նախագծի հետ կապված Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց մի շարք վերապահումներ և առաջարկեց ձեռնպահ մնալ նախագիծն այդ տարբերակով առաջ տանելուց:
 
Ատոմ Ջանջուղազյանի առաջարկին տեղից արձագանքեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
 
«Դե եկեք անօրինական գործողություններով իրավական կոչեր անենք, եկեք բռնության մասին կես ժամ քննարկում ունենանք, բայց փոխարենը ինքներս մեզ թույլ տանք անօրինական գործողություններ իրականացնել», - ի պատասխան նշեց Ատոմ Ջանջուղազյանը:
 
Վերջինիս այդ դիտարկումը զայրացրեց վարչապետին, ով հայտարարեց. 
 
«Ամբողջ պետական համակարգը հեղափոխությանը դիմադրում է, և ես այդ դիմադրությունը ջարդելու եմ, որովհետև ՀՀ ժողովուրդն անձամբ ինձ և մեր քաղաքական ուժին ձայն է տվել, որ այս երկրում փոփոխություն տեղի ունենա, ոչ թե տարբեր առիթներով անընդհատ պտտվենք»: 
 
Ըստ կառավարության ղեկավարի՝ նախարարություններ կան, որոնց անգամ «ճիպոտով հնարավոր չէ տեղից շարժել»:
 
Ն. Փաշինյանի խոսքերով՝ այսօր կան մեծ նախարարություններ՝ իր ձևակերպմամբ՝ լիքը պարապ մարդկանցով, որոնց անելիքը միայն տուն գնալու ժամերը հաշվելն է, հետևաբար կոչ արեց Հռոմի պապից ավելի կաթոլիկ չլինել, ապա կատակեց, որ տվյալ դեպքում Հռոմի պապն ինքն է: 
 
«Մեկ-մեկ նախարարություններից փաստատթղթեր է գալիս, որ ուզում ես ասել՝  այս ո՞ր դասարանի երեխա է գրել: Դա նրանից է, որ դպրոցներում երեխային կանգնեցնում են տաբուրետկի վրա, ասում են՝ արտասանի, հետո մի հատ էլ արտասանի, շատ ավելի հայրենասիրական արտասանի, հետո շատ ավելի հայրենասիրական, որ ՀՀ նախագահը, վարչապետը գան իրենց մասին բանաստեղծություն արտասանես», - նկատեց վարչապետը:
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play