Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջն ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում


Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջն ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում

  • 12-12-2019 14:05:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջն ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում: Այն  միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների թվում  առաջիններից մեկն է, որ սեփական նախաձեռնությամբ ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում։
 
Նշենք, որ ինստիտուցիոնալ հավատարմագրումը ՀՀ-ում պարտադիր է ոչ միայն բուհերի, այլ նաև քոլեջների համար։
 
Փորձագիտական խումբը դեկտեմբերի 11-13-ին արտաքին գնահատում  է իրականացնելու քոլեջում` դիտարկելով ուսումնական հաստատության գործունեությունը ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 տիրույթներում։  Այցի օրերին փորձագետները հանդիպումներ կունենան քոլեջի վարչական ղեկավարության, դասախոսական կազմի, որակի պատասխանատուների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, ուսանողների, ուսանողական կառույցների,  շրջանավարտների և գործատուների հետ, կդիտարկեն ռեսուրսները, կուսումնասիրեն փաստաթղթերը։
 
Այցից հետո փորձագետները կմատնանշեն քոլեջի ուժեղ և թույլ կողմերը, բարելավման ուղղությամբ խորհրդատվություն կմատուցեն։ Քոլեջն էլ, փորձագետների խորհրդատվության հիման վրա, կկազմի թերությունների վերացման ծրագիր։
 
Հավատարմագրման մասին որոշումը կայացնելու է Հավատարմագրման հանձնաժողովը՝ հիմնվելով քոլեջի ինքնավերլուծության, փորձագիտական զեկույցի և ուսումնական հաստատության՝ թերությունների վերացման ծրագրի վրա։
 
Նշենք, որ Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջի փորձագիտական խմբի ղեկավարն է Ոստիկանության կրթահամալիրի որակի պատասխանատու Տիգրան Խաչատրյանը։ Խմբի մյուս անդամներն են  Մեհրաբյանի անվան բժշկական քոլեջի որակի պատասխանատու Վահե Բաբայանը, Արմավիրի պետական ինդուստրիալ-մանկավարժական  քոլեջի  դասախոս Ռոզա Հարությունյանը և Հայկական բժշկական ինստիտուտի ուսանողուհի Նելլի Կարապետյանը։
 
Գործընթացը համակարգում է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի Քաղաքականության մշակման և իրականացման բաժնի ավագ մասնագետ Լիլիթ Զաքարյանը։
 
 
 
 
 
 
 
ՈԱԱԿ հասարակության հետ կապերի պատասխանատու
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն