Դիմում եմ խնդրանքով Հայաստանի իշխանություններին և ՀՀ ԱԺ պատգամավորներին, ՀՀ ոստիկանությանը


Դիմում եմ խնդրանքով Հայաստանի իշխանություններին և ՀՀ ԱԺ պատգամավորներին, ՀՀ ոստիկանությանը

  • 12-12-2019 14:33:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Այս պահին «Շիրակ կենտրոնին»  հասցեագրված վառելափայտով բարձված մեքենան կրկին տարվել է Ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժին: Վառելափայտը օրինական ճանապարհով ձեռք բերելու բոլոր փաստաթղթերը առկա են: Ամեն օր ցրտահարության վտանգից սարսափած, հարյուրավոր ծայրահեղ աղքատ մարդիկ, տնակներում պատսպարված միայնակ տարեցներն ու մանկահասակ երեխաներով ընտանիքները վառելափայտ են աղերսում, բայց մեր վառելափայտով բարձված մեքենաները անհիմն պահվում են ոստիկանությունում:
 
Հիմա խնդրում եմ կամ բացատրեք ոստիկաններին չխոչնդոտեն վառելափայտի ներկրումը կամ մենք ստիպված կլինենք հրաժարվել դոմիկներում պատսպարված ընտանիքներին ձմռան վառելափայտի տրամադրման ծրագրից:
 
«Շիրակ Կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյան
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն