2020 թ-ին նվազագույն կենսաթոշակը միջինում կավելանա ևս 10 տոկոսով


2020 թ-ին նվազագույն կենսաթոշակը միջինում կավելանա ևս 10 տոկոսով

  • 13-12-2019 18:10:56   | Հայաստան  |  Հասարակություն

2020 թվականին նվազագույն կենսաթոշակը նախատեսվում է միջինում ավելացնել ևս 10 տոկոսով:Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
 
«2019-ի հունվարի 1-ից 40%-ով բարձրացել է նվազագույն կենսաթոշակը՝ կազմելով 25500 դրամ։ Որոշումը վերաբերել է ավելի քան 86 հազար մարդու։ 2020 թվականից նվազագույն կենսաթոշակը միջինում կավելանա ևս 10%-ով»,- նշեց Բաթոյանը։
 
Նոյյան տապան  -   Հասարակություն