ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը Ժնևում կմասնակցի «Փախստականների գլոբալ ֆորումին»


ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը Ժնևում կմասնակցի «Փախստականների գլոբալ ֆորումին»

  • 13-12-2019 18:22:36   | Շվեյցարիա  |  Մամլո հաղորդագրություն

 
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և ՏԿԵՆ Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը դեկտեմբերի 16-18-ն  աշխատանքային այցով կմեկնեն Շվեյցարիայի Համադաշնություն՝ մասնակցելու Ժնևում կայանալիք «Փախստականների գլոբալ ֆորումին»։
 
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից փախստականների համաշխարհային հռչակագրի ընդունումից հետո սա առաջին ֆորումն է: Այն կոչված է մեղմելու փախստականներին ընդունող երկրների ծանրաբեռնվածությունը:
 
Այցի ընթացքում նախատեսվում են մի շարք քննարկումներ՝ փախստականների ծագման երկրներում անվտանգ և արժանապատիվ վերադարձի համար պայմանների ստեղծման, ինչպես նաև փախստականությանն առնչվող մի շարք առանցքային հարցեր քննարկելու նպատակով:
 
Ակնկալվում է, որ ֆորումին կմասնակցեն տարբեր պետություններից մոտ 300 պատվիրակություններ և այլ շահագրգիռ կողմեր:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն