Ոստիկանությունը բացահայտել է վճարային տերմինալի գողության դեպքը


Ոստիկանությունը բացահայտել է վճարային տերմինալի գողության դեպքը

  • 14-12-2019 15:17:40   | Հայաստան  |  Իրավունք

Երևանի Փափազյան փողոցի խանութներից մեկից նոյեմբերի 14-ին  գողացել էին «Թել-Սել» ՓԲԸ-ին պատկանող վճարային տերմինալը:
 
ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ գողությունը կատարել է Դալար գյուղի բնակիչ 37-ամյա տղամարդը, որը դեկտեմբերի 13-ին, ժամը 14.30-ին, Եղվարդի խճուղուց բերման է ենթարկվել բաժին, ներկայացվել է նախաքննությունն իրականացնող մարմնին և ձերբակալվել:
 
 
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նոյյան տապան  -   Իրավունք