ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ


ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ

  • 16-12-2019 10:28:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ, որը վարել է ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը:
 
ԱԱԾ-ից հայտնում են, որ նիստին ներկա էին ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալները եւ դեպարտամենտների ղեկավարները:
 
Նիստի օրակարգում ընդգրկված է եղել ՀՀ անվտանգության դեմ ուղղված սպառնալիքների չեզոքացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելուն, ինչպես նաեւ՝ ժամանակակից մարտահրավերներին հակազդելուն վերաբերող հարցեր:
 
Ամփոփելով նիստի օրակարգային հարցերի վերաբերյալ զեկուցումների եւ  քննարկումների արդյունքները՝ Էդուարդ Մարտիրոսյանի կողմից դեպարտամենտների ղեկավարներին տրվեցին համապատասխան ցուցումներ եւ հանձնարարականներ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն