ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում դեկտեմբերի 9-ից 15-ը գրանցվել է 100 արտակարգ դեպք.ԱԻՆ


ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում դեկտեմբերի 9-ից 15-ը գրանցվել է 100 արտակարգ դեպք.ԱԻՆ

  • 16-12-2019 11:42:11   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման  ազգային կենտրոնում դեկտեմբերի 9-ից 15-ը գրանցվել է 252 դեպք, որից  100-ը՝ արտակարգ: 
 
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 133 կենցաղային կանչ, 44 հրդեհի ահազանգ, 42 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 4 և տուժել 50 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 3 քաղաքացի:
 
Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 9 դեպք, զոհվել է 3 և տուժել 15 քաղաքացի:
 
Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 4 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 3 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 5 տրանսպորտային միջոց:
 
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն