«Սերժիկ, ասում էիր Աստված չկա, ու ազատությանս գինը սահմանում 500.000 Ամն դոլար». Արտակ Գալստյան


«Սերժիկ, ասում էիր Աստված չկա, ու ազատությանս գինը սահմանում 500.000 Ամն դոլար». Արտակ Գալստյան

  • 19-12-2019 13:43:03   | Հայաստան  |  Իրավունք

ԲԱ ԱՍՈՒՄ ԷԻՔ ԱՍՏՎԱԾ ՉԿԱ
 
Սերժիկին մեղադրանք առաջադրեցին, երեկ էլ վարույթն իրականացնող մարմինը արգելանք կիրառեց նրա գույքերի նկատմամբ:
 
Ըստ հավաստի աղբյուրների
2015-ին երբ մոտեցել էին Սերժին, և ասել, որ Վանաձորի Արցախ պուրակի պաշտպան Սամվել Դիլոյանը անմեղ է՝ մարդ չի սպանել ասել էր << գիտեմ որ անմեղ է, այդ պատճառով ենք 12 տարի տվել, որ մեղավոր լիներ Ցմահ կտայինք >>:
2016-ին, ապրիլյան քառօրյայի իր հանցագործությունը կոծկելու նպատակով Սերժիկը , առանց քրեական գործ հարուցելու կալանավորեց ինձ, արգելանք կիրառեց գույքերիս նկատմամբ, հետո էլ միջնորդավորված ազատության գին սահմանեց ՝ 500.000 Ամն դոլար:
Երբ իմ հարցով էին մոտեցել, ասել էր << սա ինչ պրինցիպ է, մեր իշխանության ժամանակ գումար է աշխատել, չի ուզում գումար տա, թող տունը ծախի տա, ի՞նչ է, հույսը Աստծո վրա է դրել, մեծ տղայա, չգիտի որ Աստված չկա>>:
Եվ իմ, և Սամվել Դիլոյանի և Սերժ Սարգսյանի մեղադրանքների դեպքում Գլխավոր Դատախազ է , ինչպես որոշ իրավապաշտպաններ են կոչում Սերժի թերմացք, Արթուր Դավթյանը:
Ողջամտորեն կարելի է ենթադրել, որ Արթուր Դավթյանը իր թուլափայը, թերմացքը կունենար ինձանից շորթած 500.000 Ամն դոլարից, իհարկե եթե ես այն համաձայնվեի և տայի:
Ողջամտորեն կարելի է ենթադրել, որ որ Արթուր Դավթյանը իր թուլափայը, թերմացքը կունենար նաև Վանաձորի Արցախ պուրակի մի քանի միլիարդ դրամի հասնող ներդրումային ծրագրից, եթե իհարկե Սամվել Դիլոյանը կոտրվեր և դադարեցներ պայքարը:
Այսօր, ինչպես որոշ իրավապաշտպաններ են կոչում, Սերժի թերմացք Արթուր Դավթյանը, արդեն մեղադրանք է առաջադրել Սերժ Սարգսյանին և արգելանքներ կիրառել նրա գույքերի նկատմամբ:
Եթե հավատանք աղբյուրներին, տեղին է հարցնել Սերժ Սարգսյանին:
<< Սերժիկ, ասում էիր Աստված չկա, տեսնում ես որ կա, Աստծո խոսքն է՝ Դիմացինիդ հետ վարվիր այնպես, ինչպես կցանկանայիր, որ քեզ հետ վարվեին, սա կարծես թե անքննելի ապացույց է, որը հստակ կդրվի քո մեղադրանքի հիմքում, ինչպես նաև քո կողմից հազարովոր մարդկանց մայրերի խոշտանգված հոգիների հառարանքը >>:
Շատ շուտով Աստծո գոյության մեջ կհամոզվի նաև, ինչպես որոշ իրավապաշտպաններ են կոչում, Սերժի թերմացք Արթուր Դավթյանը:
Վստահ եմ, շուտով Սերժիկը և ինչպես որոշ իրավապաշտպաններ են կոչում, Սերժի թերմացք Արթուր Դավթյանը կլինեն իրար հետ կողք կողքի, այն նույն մեկուսարանում, որտեղ որ տեղաբաշխել էին ինձ, Դիլոյանին ու մեզ պես հազարավոր մարդկանց և ժամանակ կունենան խորհելու Աստծո գոյության, նրա պատգամների, բումերանգի տիեզերական օրենքի մասին:
Վստահ եմ, որ նաև սրանց համար, եթե մինչ օրս դեռ չեն մոտեցել, ապա անպատճառ կմոտենան ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Վստահ եմ նաև, որ ի տարբերություն Սերժիկի և ինչպես որոշ իրավապաշտպաններ են կոչում, Սերժի թերմացք Արթուր Դավթյանի, Վարչապետը կպատասխանի
<< Ես չունեմ լիազորություն միջամտելու քրեական գործի ընթացքին, բայց նույնիսկ եթե ունենայի, ապա կրկին չեմ կարող միջամտել, որովհետև անքննելի են Աստծո գործերը և ոչ ոք չի կարող միջամտել Աստծո դատաստանին >>:
 
Ամփոփեմ
Վարչապետի իշխանությունը Աստծուց է, իսկ Սերժիկինը և ինչպես որոշ իրավապաշտպաններ են կոչում, Սերժի թերմացք Արթուր Դավթյանինը չարից:
Իսկ Աստված միշտ էլ հաղթել է չարին, նետելով նրանց դժոխքի կրակի մեջ:
 
Իրավապաշտպան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play