Այնպես չէ՝ ով աջակից է, գալիս, գրանցվում է, թուղթ է ստանում. Լևոն Քոչարյանը` աղմկահարույց տեսանյութի մասին


Այնպես չէ՝ ով աջակից է, գալիս, գրանցվում է, թուղթ է ստանում. Լևոն Քոչարյանը` աղմկահարույց տեսանյութի մասին

  • 20-12-2019 17:04:19   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին, այսօր լրագրողները հարցեր ուղղեցին ոստիկանության տարածած տեսանյութի մասին: Դրանում նշվում է, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցը Մարտի 1-ի գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ է արել:
 
«Շատ կասկածելի է այդ ամեն ինչը՝ թե´ ինքը, թե´ տեսանյութը: Ես այստեղ երկու տարբերակ եմ տեսնում՝ մարդը, որ հայտնվել է իբրև աջակից, ինչպես մյուսները, որ համախոհ են, բնականաբար, այնպես չի, որ այդ մարդկանց ամեն ինչը ստուգում է: Մի տարբերակն այն է, որ հատուկ այդ նպատակով այդ մարդուն ուղարկել են, ձայնագրել՝ շահարկելու համար, երկրորդ տարբերակը չեմ էլ ուզում քննարկել»,- ասաց նա:
 
Քոչարյանն ասաց՝ անհասկանալի է՝ ինչ ձևով դա պետք է իրենց վնասի, նշեց՝ աբսուրդ է՝ նման բան անի մի մարդ, որին ճանաչում են երեք ամիս, բացի այդ, հարց է՝ ինչո՞ւ է դա արվել հենց երեկ: Նա տեղեկացրեց՝ աջակիցներից եղել են մարդիկ, որ իրենց սխալ են պահել, խոստումներ են տվել, առաջ են գնացել, այդ մարդկանց շնորհակալություն են հայտնել, խնդրել, ասել՝ էլ պետք չի գալ-գնալ:
 
«Այնպես չէ՝ ով աջակից է, գալիս, գրանցվում է, թուղթ է ստանում: Ամեն մեկը մի պատկերացում ունի, մեկը մտածում է՝ իշխանություն պիտի լինես հետագայում, ինքն էլ դրա մեջ լինի, մեկը անարդարության դեմ է բողոքում»,- ասաց երկրորդ նախագահի որդին:
 
Հիշեցնենք` ավելի ուշ Քոչարյանի աջակիցը, անդրադառնալով աղմկահարույց տեսանյութին, ասել էր, որ տեսանյութում ինքն է պատկերված եղել, զենքն էլ՝ «սուվենիր էր»: 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը