Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի վերաքննիչ բողոքը մերժվել է
20-12-2019 16:21:19 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Վերաքննիչ դատարանը հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավի կիրառումն անթույլատրելի համարելու մասին վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշումը:
Նշենք, որ դեկտեմբերի 18-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը Վերաքննիչ քրեական դատարանին է ներկայացրել Ռ․ Քոչարյանի նկատմամբ գրավի կիրառումն անթույլատրելի համարելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքը։
Պաշտպանը հարցականի տակ է դրել այն, որ արդյո՞ք դատարանը վերաբերելի և բավարար հիմքեր է բերել գրավը մերժելու համար։ Գրավի ընդունելի չափը պաշտպանական կողմը թողել է դատարանի հայեցողությանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչել։