Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը լուսադեմին ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել է Հայաստան


Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը լուսադեմին ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել է Հայաստան

  • 21-12-2019 10:08:41   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀԺ-ի տեղեկություններով, լուսադեմին ոստիկանների ուղեկցությամբ Չեխիայից Հայաստան է տեղափոխվել Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը: 
 
Ոստիկանությունից հաստատեցին մեր տեղեկությունը: 
 
Սարգյանը տեղափոխվել է «Երեւան- Կենտրոն» ՔԿՀ:
 
Հիշեցնենք՝ Չեխիայի Հանրապետության իրավասու մարմինների կողմից որոշում էր կայացվել բավարարել հետախուզվող Նարեկ Սարգսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը:
 
 
Սերժ Սարգսյանի եղբորորդի ուղիղ մեկ տարի առաջ հայտնաբերվել էր Պրահայում, ձերբակալվել, ապա էքստրադիցիոն կալանավորման ենթարկվել: Այս տարի ամռանը հայտնի դարձավ, որ Չեխիայի մունիցիպալ դատարանը բավարարել է ՀՀ դատախազության միջնորդությունը, բայց քանի որ  չեխական օրենսդրության համաձայն վերջնական որոշումը արտահանձման հետ կապված կայացնում է Արդարադատության նախարարությունը, ուստի այս գործընթացն ավելի երկար տեւեց:
 
Սարգսյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել դեռեւս նախորդ տարի, հայտանբերվել՝ 2018-ի դեկտեմբերի 6-ին։
 
Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության՝ Նարեկ Սարգսյանը ներկայացել էր Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագրով՝ Ֆրանկլին Գոնսալեսի անձնական տվյալներով։
 
2018 թվականի հունիսի 26-ին Նարեկ Սարգսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել՝ ապօրինի կերպով զենք, ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն ապօրինի իրացնելու հատկանիշներով:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play