ԲԴԽ-ն դատավոր Սամվել Ուզունյանին ազատությունից զրկելու համաձայնություն է տվել


ԲԴԽ-ն դատավոր Սամվել Ուզունյանին ազատությունից զրկելու համաձայնություն է տվել

  • 21-12-2019 13:52:47   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀԺ  Բարձրագույն դատական խորհուրդը դեկտեմբերի 20-ին, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի միջնորդությունը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Ազատի Ուզունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու միջնորդություններ որոշում է կայացրել:
 
Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ որոշվել է միջնորդությունները բավարարել, համաձայնություն տալ Սամվել Ուզունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն: 
 
Սամվել ՈՒզունյանը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2004-2016 թթ։ 2016 թվականի հուլիսի 19-ից նա աշխատում է որպես Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
 
Նշենք, որ դատավոր Ուզունյանը, ենթադրվում է, անցնում է ԱԱԾ-ի կողմից բացահայտած կաշառքի քրեական գործով:
 
Նոյեմբերի 26-ին ԱԱԾ-ն հայտնել էր, որ բացահայտել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից 2007-2009թթ. ընթացքում առանձնապես խոշոր չափերի կաշառք պահանջելու եւ ստանալու դեպք, բայց այդ պաշտոնատարների անունները չկային:
 
Լրատվամիջոցներից մեկը հայտնել էր, որ այդ գործով անցնում է նաեւ հենց դատավոր Ուզունյանը:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play