Արցախի Վերածննդի հրապարակում վառվել են Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը


Արցախի Վերածննդի հրապարակում վառվել են Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը

  • 21-12-2019 14:06:41   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում վառվել են Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը: Այս մասին հայտնում է Ստեփանակերտի քաղաքապետարանի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:
 
«Դեկտեմբերի 20-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում` Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությամբ տրվեց Ամանորի տոնական միջոցառումների մեկնարկը»,- նշված է հայտարարության մեջ:
 
Երևանի Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 21-ին:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը