Արթուր Դավթյանի և Ռազմիկ Աբրահամյանի պարբերաբար հանդիպումների փաստը հաստատող ձայնագրառումները ուղարկվել են վարչապետին և ԱԺ


Արթուր Դավթյանի և Ռազմիկ Աբրահամյանի պարբերաբար հանդիպումների փաստը հաստատող ձայնագրառումները ուղարկվել են վարչապետին և ԱԺ

  • 25-12-2019 12:43:55   | Հայաստան  |  Իրավունք

ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆԻ ԵՎ ՌԱԶՄԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԿՈՆՖԻԴԵՆՑԻԱԼ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՓԱՍՏԸ ԱՌԵՐԵՎՈՒՅԹ ՀԱՍՏԱՏՈՂ ՁԱՅՆԱԳՐԱՌՈՒՄՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՎԵԼ ԵՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԵՎ ԱԺ:
 
Այսօր ներկայացրեցինք թվով երրորդ դիմումը ՀՀ Գլխավոր Դատախազ Արթուր Դավթյանի կողմից կատարված ենթադրյալ կոռուպցիոն բնույթի հանցագործության մասին:
Դիմումը կրկին հասցեագրված է ՀՀ Վարչապետին, ԱԺ Նախագահին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին և ՀՀ ուժային կառույցներին:
Դիմումում մասնավորապես նշված է՝
Ըստ մեզ հասանելի դարձաց փաստաթղթերի և ձայնագրառումների պարզ է դառնում, որ ՀՀ Գլխավոր Դատախազ Արթուր Դավթյանը 2019 թ-ին պարբերաբար, Կուժ ռեստորանում հանդիպել է կաշառքի և երեխաների ապօրինի որդեգրման գործերով մեղադրյալ Ռազմիկ Աբրահանյանի և գործով այլ մեղադրյալների հետ:
Ըստ տեղեկատվության նրանց համատեղ հանդիպումներին ներկա է եղել նաև Նորքի մանկատան տնօրեն, այժմ երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ՝ Նորքի մանկատան տնօրեն Լիաննա Կարապետյանը և ևս մի երկու անձ:
Ըստ տեղեկության նրանք հիմնականում հանդիպել են Կուժ ռեստորանի համար 11-րդ և 3-րդ առանձնասենյակներում:
Առաջինը միշտ եկել է Ռազմիկ Աբրահամյանը, ինչ որ թղթապանակներով( հավանաբար քրեական գործի նյութերով ), որից հետո ժամանել է Գլխավոր Դատախազ Արթուր Դավթյանը: Վերջինիս ժամանելուց հետո հանդիպման մասնակիցները իրենց հեռախոսները տվել են մատուցողներին և կարգադրել մոտ 40-50 րոպե իրենց չանհանգստացնել և սկսել են աշխատել թղթերի վրա:
Հաշվի առնելով Ռազմիկ Աբրահամյանին, Լիաննա Կարապետյանին առաջադրված մեղադրանքները, դրանց ծանրության աստիճանը և այն հանգամանքը, որ գործով բոլոր մեղադրյալները այժմ ազատության մեջ են, առաջանում է հիմնավոր կասկած, որ ՀՀ Գլխավոր Դատախազ Արթուր Դավթյանը կարող է ունենալ անձնական կամ այլ շահագռգռվածություն, Ռազմիկ Աբրահամյանին և նրա ենթադրյալ հանցակիցներին քրեական պատասխանատվությունից ազատելու գործում, քանի որ գտնում ենք, որ ոչ մի առողջ տրամաբանության մեջ չի կարող տեղավորվել այն հանգամանքը, թե ի՞նչպես կարող է երկրի Գլխավոր Դատախազը ռեստորանում, պարբերաբար հանդիպել և թղթերի շուրջ աշխատանքներ կատարել ծանր հանցագործության մեջ մեղադրվող անձանց հետ:
Ոշագրավ է նաև այն հանգամանքը, որ Գլխավոր Դատախազի և Ռազմիկ Աբրահամյանի հանդիպումներից հետո, վերջինիս պաշտպանությունը ստանձնում է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի և որակավորման հանձնաժողովի անդամ Սամվել Դիլբանդյանն է, որը նշանակվել է այդ պաշտոնին Գլխավոր Դատախազ Արթուր Դավթյանի հրամանով, երեք տարի ժամկետով:
Փաստորեն ստեղծվել է մի իրավիճակ, որ դատախազությունում, թեկուզ և հասարակական հիմունքներով աշխատող անձը պաշտպանում է մեղադրյալին, այն դեպքում երբ նրան մեղադրանք է առաջադրել նույն դատախազությունը և այս պայմաններում դատախազության կողմից վերջինիս ինքնաբացարկի միջնորդություն չի ներկայացվում:
Բացի այդ հարկ է նաև արձանագրել, որ մինչև ԱԱԾ-ի կողմից որդեգրման ապօրինի դեպքերի բացահայտումը Քննչական Կոմիտեի Մաշտոցի քննչական բաժնում քննվելիս է եղել Հայկուհի Խաչատրյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը, որը կրկին վերաբերվել է Ռազմիկ Աբրահամյանին և նրա կողմից առերևույթ երեխա վաճառելու փաստին:
Գործող օրենսդրությամբ, այն պահից երբ Ռազմիկ Աբրահամյանին ԱԱԾ-ի կողմից հայտնաբերված և Քննչական Կոմիտեի ՔԳՎ վարչությունում քննվող գործով առաջադրվել էր մեղադրանք, պետք է Հայկուհի Խաչատրյանի գործը միացվեր այդ գործին և այդ գործի ապացույցները նույնպես դրվեին մեղադրանքի հիմքում:
Սակայն, օրենքի պահանջը դիտավորությամբ չի կատարվել, Ռազմիկ Աբրահամյանը ձերբակալվել և տարվել է կալանքի միայն ՔԳՎ-ում քննվող ապացույցներով, արդյունքում դատարանի կողմից ձերբակալումը ճանաչվել է ապօրինի, իսկ կալանքըի միջնորդությունը մերժվել է հավաստի կասկածի բացակայության հիմնավորմամբ:
Նոր այսքանից հետո Մաշտոցի քննչական բաժնում Հայկուհի Խաչատրյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը միացվել է ՔԳՎ ում քննվող գործին:
Փաստացի առերևույթ անգործության հետևանքով, Ռազմիկ Աբրահամյանի կալանքի միջնորդության ժամանակ դատարան չեն ներկայացվել նրան մեղադրող ապացույցները, որն էլ հիմք է հանդիսացել վերջինիս ազատ արձակելուն և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու արհեստական հիմքի ստեղծմանը:
Ելնելով վերոգրյալից. ուսումնասիրության և գնահատական տալու նպատակով, ուղարկում ենք սույն դիմումը, դրան կից Արթուր Դավթյանի և Ռազմիկ Աբրահամյանի պարբերաբար հանդիպումների փաստը առերևույթ հաստատող , նամակագրությունը և ձայնագրառումները ուսումնասիրելու և ընթացքը լուծելու համար:
 
Արտակ Գալստյան - իրավապաշտպան
Սուսաննա Սարգսյան- փաստաբան
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք