«Իմ քայլը» մտադիր է փոխել Սահմանադրությունը. պատգամավորին վիրավորելուց մինչև Մայր օրենք. armeniasputnik.am


«Իմ քայլը» մտադիր է փոխել Սահմանադրությունը. պատգամավորին վիրավորելուց մինչև Մայր օրենք. armeniasputnik.am

  • 15-01-2020 15:23:53   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Իշխող «Իմ քայլը» խմբակցության երկու պատգամավորների վեճը կարող է լուծվել Սահմանադրության փոփոխությամբ։ Խմբակցության ղեկավարը հայտնել է, որ օրենսդրական նախաձեռնության հեղինակն ինքն է։
 
Sputnik. Կարեն Սարուխանյանի` Սոֆյա Հովսեփյանին ուղվված արտահայտություններն ընդունելի չէին։ Այսօր` հունվարի 15–ին, Աժ–ում մեկնաբանելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության երկու անդամների միջև օրեր առաջ տեղի ունեցած միջադեպը, այս մասին ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
 
«Տիկին Հովսեփյանի հետ մենք զրուցել ենք, և ես հայտնել եմ իմ դիրքորոշումն այն մասին, որ պարոն Սարուխանյանի արած արտահայտությունները, բնականաբար, ընդունելի չէին, և որոնց կապակցությամբ պարոն Սարուխանյանն արդեն հրապարակավ ներողություն հայտնել է»,– ասաց Մակունցը։
 
Նա նաև նշեց, որ միջադեպը խմբակցությունում չի քննարկվել, քանի որ կարգապահական հարցերը, նրա խոսքով, լուծում են ստանում կուսակցության մակարդակով և հենց այդ մակարդակում էլ արդեն լուծվել են։
 
Ինչ վերաբերում է ԱԺ–ում էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկին` Լիլիթ Մակունցը հայտնեց, որ ինքն առաջիկայում հանդես է գալու ԱԺ–ում մշտական հանձնաժողով ստեղծելու օրենսդրական նախաձեռնությամբ ։ 
 
Ու թեև դա հնարավոր է միայն Սահմանադրության փոփոխության արդյունքում, Լիլիթ Մակունցը համոզված է` հարցի լուծման համար դա էլ արժե անել։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play