«Նոյյան Տապան»-ի զրուցակիցն է Էկո-փորձաքննության խորհրդատու, քիմիկոս, սոցիալ-էկոլոգիական ասոցիացիա ՀԿ նախագահ Սրբուհի Հարությունյանը։
- Տիկին Հարությունյան այսօր ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը մի հետաքրքիր լուսանկար էր տեղարդել ֆեյսբուքյան իր էջում և գրել «Երևանի երկնքում այս պահին արտառոց ամպ է հայտնվել։ Ոչ մեկս չհասկացավ սա ինչ է»։ Դուք կարո՞ղ եք պարզաբանել թե այդ ինչ ամպ է և որն է նրա առաջացման պատճառը։
- Երևանի մթնոլորտային օդը առանց այդ ամպի էլ աղտոտված է մարդու ագրեսիվ գործունեության արտանետումներով: Բազմահազար փոխադրամիջոցներ Երևանում աշխատում են միայն ածխաջրածնային վառելիքի այրման միջոցով, որից արտանետվում են ջերմոցային գազեր, այդ թվում ածխաթթու գազ, ազոտի օքսիդներ, … Դրանք մի քանի ժամ ցուրտ եղանակի դեպքում կայուն մնում են օդում, ստեղծելով անբարենպաստ ֆոն, որը թույլ չի տալիս , որ առաջացող արտանետումները բնական ճանապարհով ցրվեն: Կարճ՝ այսօրվա ամպի պատկերը մարդկության փնթի գործելակերպի արտանետումների հետևանքն է։ Սա համառոտ բացատրությունն է, մնացյալն ավելի մանրամասն կարող եմ ներկայացնել ավելի ընդարձակ հոդվածում։ Այն տրամադրել «Նոյյան Տապան»-ին իր կայքում տեղադրելու համար։