Մանվել Գրիգորյանը ստորագրությամբ ազատ արձակվեց


Մանվել Գրիգորյանը ստորագրությամբ ազատ արձակվեց

  • 15-01-2020 20:59:11   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



factor.am ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանն այսօր դատարանի որոշմամբ ազատ արձակվեց կալանքից:
 
Դատախազության նախաձեռնությամբ արտահերթ նիստ էր գումարվել խափանման միջոցի հարցը քննարկելու համար՝ հաշվի առնելով Գրիգորյանի առողջական վիճակը։ Դատախազ Վահե Դոլմազյանը միջնորդեց Գրիգորյանի խափանման միջոցը վերանայել: Պաշտպանական կողմը միացավ այս միջնորդությանը: Դատարանը որոշեց Գրիգորյանին ստորագրությամբ ազատ արձակել: Հիշեցնենք, որ նա երեկ տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք։ Պաշտպանների պնդմամբ՝ վիճակը ծանր է։
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը