Կսահմանվի ՀՀ-ից երրորդ երկրներ փայտանյութի արտահանման արգելք


Կսահմանվի ՀՀ-ից երրորդ երկրներ փայտանյութի արտահանման արգելք

  • 15-01-2020 21:08:06   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Կսահմանվի Հայաստանի Հանրապետությունից երրորդ երկրներ փայտանյութի և դրանից պատրաստված որոշ ապրանքատեսակների արտահանման արգելք:
 
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը մշակել է «Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրներ արտահանման դեպքում արգելված ապրանքախմբերի ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով  առաջարկվում է արգելել որոշմամբ նախատեսված փայտանյութի և դրանից պատրաստված Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) ծածկագրերին համապատասխանող ապրանքների արտահանումը ՀՀ-ից երրորդ երկրներ:
 
«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի համաձայն՝ երրորդ երկրների հետ ապրանքների փոխադարձ առևտրում Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններն իրավունք ունեն կիրառելու սահմանափակումներ, եթե այդ սահմանափակումներն անհրաժեշտ են` մարդու կյանքի և առողջության պահպանման, հասարակական բարոյականության և իրավակարգի պաշտպանության, շրջակա միջավայրի պահպանության, կենդանիների և բույսերի, մշակութային արժեքների պաշտպանության, միջազգային պարտավորությունների կատարման, երկրի պաշտպանության և անդամ պետության անվտանգության ապահովման համար։
 
Ըստ որոշման նախագծի՝ ՀՀ-ից փայտանյութի և դրանից պատրաստված որոշ ապրանքների արտահանման արգելքի պահանջ սահմանելու նպատակահարմարության հարցը պայմանավորված է շրջակա միջավայրի պահպանության անհրաժեշտությամբ: Որոշման ընդունմամբ նաև ակնկալվում է ՀՀ-ից փայտանյութի և դրանից պատրաստված որոշ ապրանքների արտահանման արգելքի միջոցով սահմանել համապատասխան կարգավորումներ։
 
ՀՀ-ից երրորդ երկրներ արտահանման դեպքում արգելված  ապրանքախմբերի ցանկը հետևյալն է.
 
- վառելափայտ՝ գերանների, ծղանների, ճյուղերի, ցախի տրցակների տեսքով կամ այլ համանման ձևերով;
 
- անտառանյութեր՝ չմշակված, կեղևը կամ մատաղ շերտերը հեռացրած կամ կոպիտ  եզրատաշած կամ չեզրատաշած;                                  
 
- փայտանյութ՝ տակառագործական, ճեղքած գերաններ, փայտե ցցագերաններ, ցցեր և  սյուներ՝ սրածայր, բայց երկայնքով չսղոցած;
 
- անտառանյութեր՝ կոպիտ տաշած, բայց չշրջատաշած, չկորացած և այլ եղանակով չմշակած, գործիքների և համանման արտադրատեսակների համար նախատեսված ձեռնափայտերի, հովանոցների, բռնակների արտադրության համար օգտագործվող ծեղ և համանման փայտանյութ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play