Պուտինը ստորագրել է կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը


Պուտինը ստորագրել է կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը

  • 15-01-2020 21:28:16   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Կրեմլի մամլո հաղորդագրությունը:
 
«Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության 117 հոդվածի երկրորդ մասի և 83 հոդվածի համաձայն՝ որոշում եմ. հայտարարել ՌԴ կառավարության հրաժարականի մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
 
Հրամանագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
 
Պուտինը Պետդումայում ՌԴ վարչապետի պաշտոնում առաջադրել է Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը: Իսկ ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները նա հանձնարարել է Դմիտրի Մեդվեդևին, ինչպես նաև կառավարությանը հանձնարարել է կատարել իրենց պարտականությունը մինչև նոր կառավարության կազմավորումը:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը