Էդգար Գևորգյանը նշանակվել է ՊԵԿ գլխավոր քարտուղար


Էդգար Գևորգյանը նշանակվել է ՊԵԿ գլխավոր քարտուղար

  • 16-01-2020 11:25:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էդգար Գևորգյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղար, այս մասին հայտնում է կառավարության պաշտոնական կայքէջը:
 
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ և 151-րդ կետերը՝ Էդգար Գևորգյանին նշանակել պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղար:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն