Արդարադատության նախարարը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է հակակոռուպցիոն և ոստիկանության ոլորտների բարեփոխումների ընթացքը


Արդարադատության նախարարը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է հակակոռուպցիոն և ոստիկանության ոլորտների բարեփոխումների ընթացքը

  • 16-01-2020 12:29:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է  Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը: 
 
Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին նախորդ տարում ցուցաբերած աջակցության ու արդյունավետ համագործակցության համար և  վստահություն հայտնել, որ փոխգործակցությունը 2020 թվականին ավելի կզարգանա:
Ռուստամ Բադասյանը Միացյալ Նահանգների գործընկերների հետ զրույցում անդրադարձել է հակակոռուպցիոն և ոստիկանության բարեփոխումների գործընթացներին, քննարկել այդ ճանապարհին համագործակցելու հնարավորությունները:  
 
Դեսպանը բարձր է գնահատել նախարար Բադասյանին հանդիպելու և Հայաստանի կառավարության բարեփոխումների օրակարգի մասին ավելին իմանալու այս հնարավորությունն ու ընդգծել, որ ԱՄՆ կառավարությունն ուրախ է, որ հնարավորություն ունի աջակցություն տրամադրել Հայաստանին՝ օգնելով առաջ տանել ոստիկանության լայնամասշտաբ բարեփոխումները և ձևավորել նոր հակակոռուպցիոն հաստատություններ։
 
ՀՀ ԱՆ տեղեկատվության և  
հասարակայնության հետ կապերի վարչություն
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play