Ուղիղ եթերի հեռարձակումը ծնարանից հղի է մի շարք վտանգներով.ԱՆ


Ուղիղ եթերի հեռարձակումը ծնարանից հղի է մի շարք վտանգներով.ԱՆ

  • 16-01-2020 12:49:33   | Հայաստան  |  Հասարակություն

 
 
Հունվարի 15-ին 5-րդ ալիքի ուղիղ եթերում հեռարձակվել է հատված` Աչաջրի ծննդատան ծննդաբերության գործընթացից, ինչը խիստ մտահոգիչ է՝ ելնելով մի քանի հանգամանքիվ։ Մասնավորապես, համաձայն գործող օրենսդրության, վիրահատարանը համարվում է արտակարգ մաքուր գոտի, որտեղ կողմնակի անձանց մուտքը` այն էլ առանց անհատական պաշտպանիչ միջոցների (իսկ տեսանյութից ակնհայտ է, որ լրագրողը չի կրում դիմակ և գլխարկ, իսկ բուժանձնակազմը՝ դիմակ), կարող է մեծացնել ներհիվանդանոցային վարակների առաջացման և տարածման ռիսկը՝  վտանգելով ինչպես ծննդկանի, այնպես էլ նորածնի առողջությունը:
 
Բացի այդ, համաձայն նույն օրենսդրության, մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնարներում այցելուների թիվը սահմանափակ է՝ յուրաքանչյուր հղիի, ծննդկանի և ծննդաբերի համար մեկ այցելու, այն էլ, եթե առկա է տնօրինության կողմից հատուկ հաստատված անցաթուղթ: Այնինչ ակնհայտ է, որ արտակարգ մաքուր գոտում ներկա են առնվազն երկու անձ (լրագրող և օպերատոր):
 
Երևույթը մտահոգիչ է նաև այն տեսանկյունից, որ հանրապետությունը ներկայումս գտնվում է սուր շնչառական վարակների և գրիպի սեզոնում, իսկ ծննդաբերության ժամանակ ստեղծված էին բոլոր «նպաստավոր» պայամանները ծննդկանի և նորածնի գրիպով և սուր շնչառական վարակներով վարակվելու տեսանկյունից, իսկ սահմանափակող միջացառումները, մասնավորապես՝ սեզոնի ընթացքում, սահմանված են ՀՀ օրենսդրությամբ:   
 
Հաշվի առնելով, որ ծննդօգնություն իրականացնող կազմակերպություններում ծննդկանի և նորածնի անվտանգությունն ու առողջությունն ապահովելն առաջնահերթություն ու գերխնդիր է,  իսկ այլ անձանց ներկայությունը ծնարանում կարող է վտանգել ինչպես այդ պահին ծննդաբերող կնոջ և նորածնի առողջությունը, այնպես էլ հաջորդ ծննդաբերության ընթացքում պարունակել ներհիվանդանոցային վարակների ռիսկեր, ինչպես նաև գրիպի և սուր շնչառական վարակների տարածման տեսանկյունից՝ հորդորում ենք զսպել քաղաքական դիվիդենտներ հավաքելու անհագ ցանկությունը և վտանգի չենթարկել մարդկանց առողջությունը։
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play