Վիգեն Ավետիսյանն անցկացրել է գործակարգավարական առաջին խորհրդակցությունը


Վիգեն Ավետիսյանն անցկացրել է գործակարգավարական առաջին խորհրդակցությունը

  • 16-01-2020 12:51:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանն այսօր անցկացրել է գործակարգավարական առաջին խորհրդակցությունը:
 
Ամփոփելով նախորդ տարվա հիմնական արդյունքներն ու ձեռքբերումները` պարոն Ավետիսյանը հանձնարարել է 2020թ. ընթացքում կատարվելիք աշխատանքներին, ծրագրերին մոտենալ ամենայն պատասխանատվությամբ, իրականացնել հավուր պատշաճի և սահմանված ժամկետներում։ Տեսչական մարմնի ղեկավարը հավելել է, որ անհրաժեշտ է առավել ակտիվ գործունեություն ծավալել ոլորտում առկա խնդիրների վերացման ուղղությամբ, արագ արձագանքել քաղաքացիների կողմից ստացված դիմում-բողոքներին ու ահազանգերին, ինչպես նաև աշխատանքները դարձնել հանրության համար առավել թափանցիկ։ Աշխատանքային առաջնահերթությունները քննարկելուց հետո տրվել են նաև այլ հանձնարարականներ։
 
Իրազեկման և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play