Կլինի մեծ արտագաղթ, կլինեն անասնապահությունից հեռացողներ, դուք կխնդրեք հետո մեզ գալ, բայց մենք չենք գա. Մսավաճառները՝ ՍԱՏՄ պետին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Կլինի մեծ արտագաղթ, կլինեն անասնապահությունից հեռացողներ, դուք կխնդրեք հետո մեզ գալ, բայց մենք չենք գա. Մսավաճառները՝ ՍԱՏՄ պետին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 16-01-2020 16:27:22   | Հայաստան  |  Հասարակություն



Ձեր կառավարության որոշումը ուժեղ պրեսի մեջ է դնում ժողովրդին. կլինի մեծ արտագաղթ, կլինեն անասնապահությունից հեռացողներ, դուք կխնդրեք հետո մեզ գալ, բայց մենք չենք գա: 
 
Այս մասին հունվարի 16-ին կառավարության շենքի առջև հայտարարեց բողոք ակցիա իրականացնող մսավաճառներից մեկը՝ դիմելով ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին: 
 
Հիշեցնենք, որ հունվարի 15-ից խստացվել է սպանդանոցային մորթը պարտադիր է դարձնելու մասին ՀՀ կառավարության 2018 թվականին ընդունված համապատասխան որոշումը, ինչն էլ դարձել է մսավաճառների դժգոհության պատճառ: 
 
Ըստ ցուցարարի, եթե պետությունն իրենց մինչև հունիսի վերջ ժամանակ տա, իրենք փոքր տաղավարներ կկառուցեն, որտեղ էլ մորթ կիրականացնեն: 
 
ՍԱՏՄ ղեկավարն արձագանքելով ցուցարարներին՝ նշեց, որ իր համար զարմանալի հարցեր են բարձրացվում, քանի որ գործող սպանդանոցների սեփականատերերի հետ բոլորովին այլ բան են պայմանավորվել: 
 
«Մենք սպանադանոցների հետ նաև պայմանավորվել ենք, որ անասունի տեղափոխումն իրենք են իրականացնելու: Հիմա այստեղ այլ բաներ են խոսում, որոնք պետք է ճշտել»,- նկատեց Գեորգի Ավետիսյանը՝ առաջարկելով ցուցարարներին գնալ իրենց և սպանդանոցների սեփականատերերի հետ նախատեսված հանդիպմանը: 
 
 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play