Ադրբեջանում գտնվող Կարեն Ղազարյանի և Արայիկ Ղազարյանի վերադարձի հարցով աշխատանքները շարունակվում են


Ադրբեջանում գտնվող Կարեն Ղազարյանի և Արայիկ Ղազարյանի վերադարձի հարցով աշխատանքները շարունակվում են

  • 16-01-2020 17:37:01   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ադրբեջանում գտնվող Արայիկ Ղազարյանի և Կարեն Ղազարյանի հարցի վերաբերյալ գործընթացները շարունակվում են:
 
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հունվարի 16-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
 
«Ինձ համար չափազանց զգայուն է այս հարցը: Դժբախտաբար այս պահին որևէ բան չունեմ ասելու, գործընթացները շարունակվում են»,- ասաց Մնացականյանը:
 
2018թ. օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը:
 
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատել էր, որ Ադրբեջանում այս պահին կա հայ քաղաքացի։ «Հաստատում եմ, որ Ադրբեջանում այս պահին կա հայ քաղաքացի, սակայն հանգամանքները, նրա ով լինելը և այլ մանրամասներ կհայտնեն համապատասխան մարմինները»,- գրել էր նա ֆեյսբուքի իր էջում:
 
 Բերդավան համայնքի բնակիչ Կարեն Ղազարյանը 2018 թ. հուլիսի 15-ից գերեվարված է և գտնվում է Ադրբեջանում։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը