Տաթեւիկ Ռեւազյանն այսօր մատուցող կաշխատի կենտրոնի սրճարաններից մեկում


Տաթեւիկ Ռեւազյանն այսօր մատուցող կաշխատի կենտրոնի սրճարաններից մեկում

  • 16-01-2020 17:56:39   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանն այսօր որպես մատուցող կաշխատի Երեւանի կենտրոնում գտնվող «ROOMZ» սրճարանում: Համապատասխան հրավերը տարածվել է Ֆեյսբուք սոցիալական ցանցում:
 
Ռեւազյանը սրճարանում մատուցող կլինի 4 ժամ՝ 19:00-ից 23:00-ն: Նրա բոլոր թեյավճարներն ուղղվելու են փոքրիկ Տիգրան Ամիրխանյանի բուժմանը՝ որպես բարեգործություն «Մենք ենք» հիմնադրամ:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը