ՌԴ վարչապետի պաշտոնում Միշուստինի թեկնածությունը հաստատվել է


ՌԴ վարչապետի պաշտոնում Միշուստինի թեկնածությունը հաստատվել է

  • 16-01-2020 18:22:21   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

1lurer.am Ռուսաստանի Պետդուման հաստատել է երկրի վարչապետի պաշտոնում առաջադրված Միխայիլ Միշուստինի թեկնածությունը: Նրա թեկնածության օգտին քվեարկել է 383 պատգամավոր, դեմ չի եղել: Քվեարկության ժամանակ ձեռնպահ է մնացել 41 խորհրդարանական: Ի պատասխան Միխայիլ Միշուստինը շնորհակալություն է հայտնել օրենսդիր մարմնի բոլոր անդամներին:
 
Հիշեցնենք, որ Միխայիլ Միշուստինի թեկնածությունն առաջադրել էր Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Նախօրեին Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր երկրի կառավարության ամբողջ կազմի հրաժարականի մասին՝ կապված Ռուսաստանի սահմանադրական փոփոխությունների հետ:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play